Լրահոս
Հայաստան
22:09
24.02.22
618

Ուկրաինայում հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան

Img default alt hy

Ողջ օրվա ընթացքում մեր գրասենյակը կապի մեջ է եղել Կիևի, Օդեսայի, Խարկովի, Կոնստանտինովկայի, Մարիուպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Մակեևկայի և այլ քաղաքների հայ համայնքային կառույցների և անհատների հետ՝ ուշադրություն կենտրոնում պահելով տեղի հայության հետ կապված հարցերը: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը։

Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան: Բազմաթիվ ընտանիքներ նախօրոք մեկնել են պատերազմական թեժ գոտուց դեպի Ուկրաինայի կենտրոնական և արևմտյան շրջաններ, ինչպես նաև  ՌԴ (հիմնականում՝ Դոնի Ռոստովի և Վորոնեժի նահանգներ): Կան ինտերնետ կապ և ենթակառուցվածքներից օգտվելու խափանումներ:

Ուկրաինայի օդային և երկաթուղային հաղորդակցությունը սահմանափակված է, իսկ ՌԴ մի շարք օդանավակայաններ՝ Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ստավրոպոլ, Վորոնեժ և այլն, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը: 

Մեր հայրենակիցներին խնդրում ենք կապ պահպանել Կիևում և Օդեսայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ: 

* Ուկրաինայում ՀՀ դեսպանություն՝ 
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782

*Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝
+380487039176
+380487039178

*Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝
 (+7 863 207 67 51):

*Մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ՝
+37410 589155: