Լրահոս
Տարածաշրջան
13:00
01.06.22
126

Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում մեծացնում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի ուղիղ բախման վտանգը. ՌԴ ԱԳՆ

Img default alt hy

Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում, ինչպես էլ Վաշինգտոնը դրանք հիմնավորի, մեծացնում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի ուղիղ բախման վտանգը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Հհարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև բաց բախման վտանգը կմեծանա Ուկրաինային HIMARS հրթիռային համակարգեր մատակարարելու Վաշինգտոնի որոշման լույսի ներքո, Ռյաբկովը պատասխանել է.

«Զենքի ցանկացած մատակարարում, որը շարունակվում է, ավելացվում է, մեծացնում է նման զարգացման ռիսկերը»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը երկար տարիներ չի փորձել որևէ բան անել ուկրաինական հակամարտության լուծում գտնելու համար։ Իսկ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո «իրավիճակին պատասխանատու, խելամիտ մոտեցման մնացորդները պարզապես ոչնչացել են»՝ այժմ Վաշինգտոնը ձգտում է ամեն ինչ անել Ռուսաստանին ռազմավարական պարտության ենթարկելու համար։