Լրահոս
Միջազգային
13:14
24.02.22
235

Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն ու զինվորականները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը․ ՌԴ ՊՆ

Img default alt hy

Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն ու զինվորականները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 

ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել է, որ «տեղեկություններ կան, որ ուկրաինացի զինվորականները հրաժարվում են կատարել Կիևի հրամանները և վայր են դնում զենքերը»։ 

ՌԴ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ որևէ հարված չի հասցնում Ուկրաինայի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին, հարվածներ է հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ, և որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։