Լրահոս
Աշխարհ
12:43
18.01.23
67

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը և նրա տեղակալը զոհվել են` ուղղաթիռի ընկնելու հետևանքով

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին  և նրա առաջին տեղակալ  Եվգենի Ենինը զոհվել են ուղղաթիռի ընկնելու հետևանքով, հայտնում է «Вести»-ն։

Նշենք, որ Կիևի շրջանում՝ Բրովարի քաղաքում, առավոտյան ուղղաթիռ է վթարվել, որում էլ գտնվել  են պաշտոնյաները։

Վթարի հետևանքով հաղորդվում է նաև  16 զոհի մասին, այդ թվում՝ երկու երեխայի։