Լրահոս
Միջազգային
19:30
20.05.25
201

Ուկրաինայի հակամարտությունը Արևմուտքին շեղում է ավելի լուրջ սպառնալիքներից. Ռուբիո

Img default alt hy

Ուկրաինական հակամարտությունը շեղում է ԱՄՆ-ի և Արևմուտքի մյուս երկրների ուշադրությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պոտենցիալ ավելի լուրջ դիմակայությունից: 

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին այօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

«Յուրաքանչյուր րոպեն և յուրաքանչյուր դոլարը, որը մենք ծախսում ենք այս հակամարտության վրա, ռեսուրսներ են, որոնք չեն գնում հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ավելի աղետալի առճակատումը կանխելու համար»,-ավելացրեց Ռուբիոն: