Լրահոս
Միջազգային
15:23
24.02.22
239

Ուկրաինայի ԱԾ-ի կողմից սադրանքներ են նախապատրաստվում. ՌԴ ՊՆ

Img default alt hy

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նախապատրաստում և արդեն իսկ «Սպիտակ սաղավարտների» օրինակով սադրանքներ է իրականացնում, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ուկրաինական քաղաքներում բեմադրված նկարահանումներ են տեղի ունեցել, իբր Ուկրաինայի քաղաքացիական բնակչության շրջանում «զանգվածային զոհեր» կան»,- ասել է նա։

Կոնաշենկովը հավելել է, որ նախապատրաստած տեսահոլովակները տարածվում են վերահսկվող Տելեգրամ ալիքների և սոցցանցերի միջոցով։ Նա նշել է, որ դրանց նպատակը Ռուսաստանին մեղադրելն է խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով հարվածների անհամաչափության և արևմտյան հեռուստաալիքներով այդ կադրերը հեռարձակելու մեջ»։

«Հատուկ ուզում են ընդգծել` Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի քաղաքներին հարվածներ չեն հասցնում։ Խաղաղ բնակչությանը որևէ բան չի սպառնում»,- հայտարարել է Կոնաշենկովը։