Լրահոս
Միջազգային
10:03
24.02.22
1 398

Ուկրաինան օգնություն է խնդրել Թուրքիայից

Img default alt hy

Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային կոչ է արել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Այդ մասին դեսպանությունը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները:

Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին օգնել մեզ այս դժվարին ժամանակներում»,- ասվում է գրառման մեջ: