Լրահոս
Միջազգային
13:04
24.02.22
243

Ուկրաինան ՆԱՏՕ–ի անդամ չէ, սակայն նրան օգնություն կցուցաբերվի. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գծով պետնախարար, Բրիտանիայի փոխարտգործնախարար Ջեյմս Կլևերլին հայտարարել է, որ Ուկրաինային ինքնապաշտպանության համար օգնություն է ցուցաբերվելու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ուկրաինան, իհարկե, ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն մենք աջակցելու ենք ուկրաինացիներին իրենց ինքնապաշտպանության մեջ։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև հարաբերությունները տարբերվում են Ուկրաինայի հետ հարաբերություններից, բայց մենք, իհարկե, աջակցելու ենք ուկրաինացիներին ինքնապաշտպանության հարցում»,- հայտարարել է Կլևերլին։

Նա հավելել է, որ վարչապետը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է անցկացնում, որի ժամանակ որոշվելու է օգնություն ցուցաբերելու ձևը։

«ՆԱՏՕ-ի անդամ երկրին սպառնացող վտանգի դեպքում անհապաղ արձագանք կլինի, և ՆԱՏՕ–ն համերաշխություն կդրսևորի»,-  նշել է Կլևերլին։