Լրահոս
Միջազգային
13:00
03.02.22
268

Ուկրաինան մտադիր է Թուրքիայից անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ ձեռք բերել

Img default alt hy

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ պաշտոնական Կիևը Անկարային հայտնել է անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ ձեռք բերելու մտադրության մասին։ Ալթունն այս մասին ասել է Թուրքիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ «Bloomberg» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Ուկրաինայի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալն անցյալ տարի աճել է 59 տոկոսով՝ հասնելով 7,1 միլիարդ դոլարի։ Պաշտպանական արդյունաբերությունը այն ոլորտներից է, որտեղ առաջընթաց է գրանցվել։ Մինչ օրս Ուկրաինան գնել է թուրքական 12 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև գլխավոր շտաբի պետի մակարդակով հայտնել է նոր սարքեր գնելու իր մտադրությունը»,- ասել է թուրք պաշտոնյան։

Թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմում դրանց կիրառումից հետո, որոնք մեծապես նպաստեցին պատերազմում Ադրբեջանի հաղթանակին։