Լրահոս
Միջազգային
13:44
25.02.22
221

«Ուկրաինան մենակ է մնացել». Զելենսկին հայտնում է մեկ օրում 137 զոհի մասին

Կիևում այսօր առավոտյան էլ է օդային տագնապի ազդանշան միացվել: Մարդկանց հորդորել են ապաստարաններ գնալ: Գիշերը Ուկրաինայում ռուսական ուժերը շարունակել են հատուկ գործողությունը:

Տելեգրամ ալիքներում պայթյունների կադրեր են հրապարակվել՝ մեկնաբանությամբ, որ դրանք Կիևի մոտակայքում են: Զելենսկու տեղեկացմամբ՝ մեկ օրում ուկրաինացի 137 զինծառայող է զոհվել, 316-ը՝ վիրավորվել: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիև են հասել ռուս դեսանտայիններ: