Լրահոս
Միջազգային
09:58
24.02.22
209

Ուկրաինան հայտնում է ռազմական ենթակառուցվածքի հրթիռակոծման մասին

Img default alt hy

Ուկրաինական ռազմական շտաբներին և աերոդրոմներին հրթիռային հարվածներ են հասցվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն իր ֆեյսբուքյան էջում։

Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են ռազմական ղեկավարման կենտրոններին, Կիևի, Խարկովի և Դնեպրի աերոդրոմներին և ռազմական պահեստներին։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հետ սահմանին ընթանում են հրետանային կրակոցներ։

«Այսօրվանից աշխարհում նոր աշխարհաքաղաքական իրողություն է»,- հավելել է Գերաշչենկոն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ։

ՌԴ պաշտպանական գերատեսչությունում հաստատել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու լուրերը՝ վստահություն հայտնելով, որ երկրի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։ Ռուսական բանակն ավիացիոն հրթիռային կամ հրետանային հարվածներ չի հասցրել Ուկրաինայի քաղաքներին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։