Լրահոս
Միջազգային
23:12
14.11.22
135

Ուկրաինան «դավաճանների» է պատժում Խերսոնում. ռուսների հեռանալուց հետո քաղաքում պարետային ժամ է

Ռուսական «Կոմերսանտ» թերթի տեղեկություններով՝ Անկարայում բանակցություններ են ընթանում ամերիկյան և ռուսական պատվիրակությունների միջև։ Կրեմլի խոսնակ Պեսկովը ոչ հերքել է, ոչ հաստատել այս լուրը:

Փորձագետները ավելի վաղ էլ պնդում էին, թե Արևմուտքը հակված է վերջ տալ ռուս-ուկրաինական պատերազմին, միայն թե Պուտինը կատարի Զելենսկիի հիմնական պահանջը՝ դուրս բերի զորքը Խերսոնից:

Այդ քաղաքից ռուսական բանակի հետքաշումը պաշտոնական Մոսկվան իբրև վերադիրքավորման փորձ է ներկայացնում, բայց փաստ է, որ արդեն 5 օր է՝ Խերսոնը ուկրաինական զինուժի վերահսկողության տակ է: