Լրահոս
Տարածաշրջան
22:14
19.10.22
114

Ուկրաինական պատերազմ. Պուտինը ռազմական դրություն է հայտարարել Ռուսաստանին անցած 4 շրջանում

Հանրաքվեով Ռուսաստանին միացած ուկրաինական 4 շրջանում ռազմական դրություն է հայտարարել Վլադիմիր Պուտինը: Խերսոնի, Զապորոժիեյի, Լուգանսկի ու Դոնեցկի ղեկավարները լրացուցիչ լիազորութուններ կստանան անվտանգությունն ապահովելու համար: 

Պուտինի այս որոշումից առաջ Խերսոնի իշխանությունը հայտնել էր, որ ուկրաինական զինուժը հրետակոծում է այդ շրջանը: Կիևը 60 հազարանոց զորք է կուտակել Խերսոնի մոտ: Ուկրաինան չի հաշտվում Խերսոնի կորստի հետ և պատրաստվում է վերադարձնել այն: