Լրահոս
Տարածաշրջան
22:30
29.12.22
139

Ուկրաինական հրթիռը մտել է Բելառուս. ռուսները չեն շտապում ավարտել պատերազմը

Ուկրաինական հրթիռի իր տարածքում ընկնելու փաստը արդյոք Բելառուսը որպես պատճառ կօգտագործի միանալու ռուսական բանակին Ուկրաինայի դեմ պատերազմում: Այսօր առավոտյան տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին սպասվում է, որ ժամեր հետո հատուկ ուղերձով հանդես կգա Ալեքսանդր Լուկաշենկոն: Զոհերի, վիրավորների, ավերածությունների մասին դեռ որևէ պաշտոնական տեղեկություն չկա: Ուկրաինական հրթիռի ընկնելուց ժամեր առաջ Կիևը մեղադրել էր «ռուսական աշխարհին» ավելի քան 120 հրթիռ արձակելու համար: