Լրահոս
Հասարակական
19:40
22.11.22
101

«Ուղղակի շշմում էին». տարօրինակ հոտի առեղծվածը չեն պարզել տնտեսագիտական համալսարանում

Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանում այսօր ընդհատվել է դասապրոցեսը այն բանից հետո, երբ մի քանի ուսանողների ինքնազգացողությունն է վատացել: Նրանց մոտ սկսվել է հազ, զգացել են կոկորդի ցավ: Պարետը տարհանել է ուսանողներին ու դասախոսներին: Օդից նմուշառում է արվել, բայց արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շենքում ոչ մի վտանգավոր նյութ չեն հայտնաբերել, պարզել են, որ գազի արտահոսք էլ չի եղել: