Լրահոս
Քաղաքական
21:37
16.12.24
326

Ոտուձեռ է ընկել Փաշինյանը, նոր կուսակիցներ է փնտրում. դավադիրներին կտրուկ մերժում են քաղաքացիները

«Կանդամակցե՞ք ՔՊ-ին». այս հարցն այսօր «Հայլուր»-ի թղթակիցները Երևանի բնակիչներին են տվել: Հարցվածների կեսից ավելին ասել են, որ չեն վստահում իշխող ուժին կամ չեն ցանկանում կուսակցական լինել: Այսօր առավոտյան ֆեյսբուքյան հաշվետվության ժամանակ էր Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ՔՊ-ական դառնալու հրավեր արել: Նաև հայտարարել էր, թե բարեվարքության ստանդարտներն են վերանայում կուսակցությունում: Սա ուշացած են համարում քաղտեխնոլոգները, եթե միևնույն է՝ չեն պատժվելու քաղաքացիների վրա թքող ու ականջներ կտրելու սպառնալիք հնչեցնող անդամները: