Լրահոս
Իրավական
12:58
29.04.22
358

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել քաղաքացիներին, 2-ին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով

Img default alt hy

Ոստիկանությունը Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել երկու քաղաքացու։

«Հրապարակից 2 անձ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել»,- «Aysor.am»-ին հայտնել են ոստիկանությունից։

Եվս 9 քաղաքացի բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։