Լրահոս
13:31
30.05.22
123

Ոստիկանությունը հորդորում է հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ

Img default alt hy

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝  հայտնելով, որ Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։ 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին

«Կրկին հորդորում ենք, հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,- ասված է հաղորդագրության մեջ։