Լրահոս
Իրավական
15:44
31.07.25
133

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել

Img default alt hy

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ 56-ամյա տղամարդը Առատաշեն գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Առատաշեն գյուղի իր տարածքն արդեն շուրջ մեկ ամիս է առանց համապատասխան թույլտվության շահագործում է, որպես ծխախոտի պահեստ, որտեղ կան առանց համապատասխան դրոշմանիշի և «QR» մատնանշման ծխախոտներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 28-ին կատարված զննությամբ հայտնաբերվել է տարբեր տեսակի ծխախոտների 596 տուփ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։