Լրահոս
Իրավական
15:46
17.01.23
65

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք

Img default alt hy

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հեռախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, ավազակային հարձակման, բնակարանային գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: