Լրահոս
Քաղաքական
19:00
11.05.22
159

Ոստիկանները թույլ չեն տվել ավտոերթը մտնի Հանրապետության հրապարակ. բերման ենթարկվածներ կան

Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել ավտոերթի 15 մասնակիցների ու նրանց մեքենաները: Դիմադրության շարժմանը միացած քաղաքացիներին իրավապահներն արգելել էին մտնել Հանրապետության հրապարակ:

Երբ պատգամավորը պահանջել է ներկայացնել այն գրավոր ցուցումը, որի հիման վրա չի կարելի երթը շարունակել, ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցչն ասել է, որ շատ փակագծեր չի կարող բացել, ավտոերթը հանրապետության հրապարակ չպետք է մտնի: