Լրահոս
Քաղաքական
10:10
02.05.22
135

Ոստիկանները փորձել են բերման ենթարկել Տիգրան Աբրահամյանին

Img default alt hy

Երևանի Չարենցի փողոցում լարված իրավիճակ է ստեղծվել: Կարմիրբերետավորները սկսել են բերման ենթարկել փողոցը փակած անհնազանդության ակցիա իրականացնողներին:

Նրանք փորձել են նաև բերման ենթարկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին: Այնտեղ է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Միացում», «Նիկո՛լ, դավաճա՛ն»: