Լրահոս
Իրավական
17:30
03.04.25
185

Ոստիկանները մրգաշատցի տղամարդու գոմում խոշոր չափերի թմրանյութ են հայտնաբերել

Img default alt hy

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Մրգաշատ գյուղի 45-ամյա մի բնակիչ տանն ապօրինի պահում է թմրանյութ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու տանը։ Գոմում հայտնաբերվել են ապակյա տարա և թղթյա փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր խոշոր չափերի։

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, կանեփն ինքն է մշակել և պատրաստել թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար։

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: