Լրահոս
Քաղաքական
14:16
27.04.22
209

Ոստիկանները կոտրել են ճանապարհը փակած քաղաքացու մեքենայի դիմապակին

Img default alt hy

Ոստիկանները կոտրել են Ազատության պողոտան փակած քաղաքացիներից մեկի մեքենայի դիմապակին։ Մեքենայի վարորդը լրագրողների հետո զրույցում ասել է, որ թվով 7-8 ոստիկան միաժամանակ հարվածել է մեքենային՝ ստիպելով հանել այն երթևեկելի հատվածից։

«Մոտ 7-8 ոստիկան միաժամանակ հարվածել է մեքենայիս, ոստիկաններից մեկը հարվածեց ու ջարդեց դիմապակին, ասաց` հանի մեքենադ ու չսպասեց, միանգամից հարվածեց։

Ամբողջ կադրերը կան, ու իրենք էլ ընդունել են իրենց մեղքը։ Դեմքով մոտավոր հիշում եմ՝ ովքեր էին, ու կարծում եմ` ընթացք կտամ այս դեպքին»,- ասել է վարորդը։