Լրահոս
Քաղաքական
14:02
28.04.22
717

Ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանի և Արցախի դրոշներով ակցիա իրականացնող երիտասարդներին

Img default alt hy

Իրազեկման ակցիա իրականացնող ընդդիմադիր երիտասարդները գունավոր ծխերով ակցիա են իրականացրել նաև Բժշկական համալսարանի շրջակայքում, մասնավորապես՝ փակել են Աբովյան փողոցը՝ նստելով գետնին և կանգնեցրել երթևեկությունը, ինչից հետո ոստիկանները հեռացրել են նրանց ճանապարհի երթևեկելի հատվածից և բերման ենթարկել։

Երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Ակցիայի մյուս մասնակիցները հայտարարել են, որ շարժվում են այնտեղ՝ աջակցություն հայտնելու բերման ենթարկվածներին։