Լրահոս
Հասարակական
19:00
30.05.22
265

Ոստիկանները, առանց բացատրություն ներկայացնելու, ուժով բերման են ենթարկել Արթուր Վանեցյանի որդուն

Img default alt hy

Ոստիկանության ծառայողները բիրտ ուժ են գործադրել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի նկատմամբ ու բերման ենթարկել։ Ոստիկանական բռնությունների հետեւանքով Արտյոմն ստացել է վնասվածքներ, ժամեր շարունակ ապօրինի պահվել ոստիկանության բաժնում, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ազատ արձակվելուց հետո Արտյոմ Վանեցյանը հայտարարել է, որ այդպես էլ չի իմացել՝ ինչի համար է բերման ենթարկվել, քանի որ իրեն որևէ փաստաթուղթ չի ներկայացվել։