Լրահոս
Հասարակական
21:12
18.11.22
129

Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Img default alt hy

Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները նոյեմբերի 17-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Ծավ ճանապարհի 2-րդ կմ-ին կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 3 խմ փայտանյութ: Կապանցի վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Շիկահող բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է ծառեր:

«Ֆորդ Տրանզիտը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական վարչություն: