Լրահոս
Իրավական
16:40
07.05.22
545

Ոստիկանների վայրագությունները կանխող փաստաբանների աշխատախումբ է ստեղծվել. փաստաբան

Img default alt hy

ՀՀ ոստիկանության որոշ ծառայողներ ակնհայտ ապօրինի ֆիզիկական ուժ են գործադրում (երբեմն էլ առանձնակի դաժանությամբ) խաղաղ բողոքի ակցիաներին մասնակցող և նույնիսկ չմասնակցող քաղաքացիների նկատմամբ։ Ընդ որում վայրագության և ապօրինության թիրախում են հայտնվում նաև փաստաբանները և լրագրողները։ Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Հարգելով ՀՀ ոստիկանության ինստիտուտը, չենք կարող չանդրադառնալ ոստիկանի կոչումը ոտնահարող որոշ ոստիկանների այս վարքագծին, որի անմիջական պատասխանատուն ոստիկանապետ Վահե Ղազարյանն է։

Այս վայրագությունները կանխելու նպատակով անկախ փաստաբաններով ստեղծել ենք ոստիկանների վայրագությունները կանխող աշխատախումբ։

Աշխատախումբը հավաքելու է ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման (վայրագությունների, ապօրինությունների) մասին տեղեկությունները և դրանց համապատասխան իրավական ընթացք է տալու։ Միայն պատասխանատվության անխուսափելիության զգացումը կարող է սթափեցնել վայրագության հակում ունեցող ոստիկանին։

Մեր փաստաբաններին կոչ եմ անում միանալ այս աշխատախմբին (գրեք անձնական նամակով, կամ այս նյութի տակ գրառում կատարեք նշելով արտոնագրի համարը)։

Մեր հայրենակիցներին կոչ եմ անում ոստիկանների վայրագությունների և ապօրինությունների մասին տեղեկություն պարունակող նյութերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով»։