Լրահոս
Քաղաքական
14:27
26.04.22
222

Ոստիկանների կողմից օրինական պահանջ չէր հնչել, որ մի հատ էլ չկատարվեր․ Արամ Վարդևանյան

Img default alt hy

Անհասկանալի են հիմքերը, թե ինչու են երիտասարդներին բերման ենթարկել։ Ձևակերպում են, որ օրինական պահանջ  չի կատարվել, բայց այնտեղ օրինական պահանջ չէր հնչել, որ մի հատ էլ կատարվեր կամ  չկատարվեր։ Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Կառավարության մոտ ակցիայի ժամանակ երիտասարդների բերման ենթարկվելուն։

«Թույլ չենք տալու, որ որևէ անձ որը իր բողոքն է արտահայտում հանուն Հայաստանի, հանուն Արցախի, լինի միայնակ ոստիկանությունում, շատ արագ արձագանքելու ենք։ Իրավաչափ գործողությունները նման ոչ իրավաչափ ձևով կասեցնելը անիմաստ գործողություն է, ես չգիտեմ ոստիկանները դրանով ում են ինչ ծառայություն մատուցում»,- ասել է Վարդևանյանը։