Լրահոս
Քաղաքական
14:52
29.05.23
91

Ոստիկաններ ու շներ են հերթապահել Սարդարապատի ճանապարհին՝ Փաշինյանի այցից առաջ

«Ավելի քան 540 տարվա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը պետություն ունեցավ և այդ Հանրապետության դասերն այսօր ահա մեր սեղանին են»,-  Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը Սարդարապատի հուշահամալիրում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: 

Նրան Սարդարապատ են ուղեկցել նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահը, պաշտպանության նախարարը, դեսպաններ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: 

Տոնական միջոցառմանը չեն մասնակցել շարքային քաղաքացիները: Նրանց մուտքը  հուշահամալիր կրկին արգելվել է: