Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
26.10.24
71

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հետ կանչվեց Իտալիայից և գործուղվեց Եվրոպայի ամենահետամնաց երկրներից մեկը` Բուլղարիա: Նրա փոխարեն նշանակվեց Փաշինյանի «լյուբիմչիկ» Վլադիմիր Կարապետյանը։ Դիվանագիտական շրջանակներում չարախնդում են, որ «Ծովինարին չփրկեցին անգամ այս իշխանություններին մատուցած ծառայությունները»:

«Ժողովուրդ»

Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավորներին ու նոր բան չի ասել Ալիևի հետ հանդիպումից։

«Հրապարակ»

ՊԵԿ-ը սոցապնախարարի ընտանիքին պատկանող ռեստորանում ստուգումներ է արել, չարաշահումներ ու խախտումներ են արձանագրվել, սակայն ՊԵԿ աշխատակիցները ռեստորանը չեն կապարակնքել։

«Հրապարակ»

Արփինեն էլ կապ ունի նախկինների հետ. նա «Հզոր հայրենիքի» ղեկավար Վարդան Վարդապետյանի հարսն է։

«Ժողովուրդ»

ԵվրաՔվեն հավաքել է անհրաժեշտ 50.000 ստորագրությունը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։