Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
21.05.25
70

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը բոլոր պատգամավորների դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում:

«Ժողովուրդ»

Հակակոռուպցիոն կոմիտեն գրոհ է սկսելու. աշխատակիցները առաջիկայում մտնելու են բոլոր տեսչական մարմիններ, թաղապետարաններ, համայնքապետարաններ:

«Հրապարակ»

Սամվել Շահրամանյանը հնարավոր է դառնա խորհրդարանի միասնական թեկնածուն:

«Ժողովուրդ»

Արսեն Թորոսյանը փորձում է հայհոյանքով տեղ ամրագրել 2026-ի ՔՊ ընտրացուցակում:

«Իրավունք»

ՔՊ-ականները մի մարդու պես որոշել են շեֆին «նեղը» գցել այս հարցով, այլ կերպ ասած՝ առաջիկա վարչության նիստի ժամանակ Փաշինյան Նիկոլի առաջ պայման են դնելու՝ կա՛մ տիկնոջը բերել ցիվիլ դաշտ, կա՛մ իրենք «փաս են»՝ նրան արդարացնելու գործում։

Oրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: