Լրահոս
Մամուլի տեսություն
09:36
23.01.26
92

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաները երկրորդ կիսամյակի համար էլ կպարգեւատրվեն։

«Հրապարակ»

Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում:

«Ժողովուրդ»

ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում:

«Հրապարակ»

Նարեկ Կարապետյանը  միայն դե յուրե է վարչապետի թեկնածուն, իսկ դե ֆակտո լինելու է Սամվել Կարապետյանը, որը ՀՀ օրենսդրությամբ իրավունք չունի ընդգրկվելու պատգամավորության ցուցակում եւ հավակնելու վարչապետի պաշտոնին, քանի որ օրենքի պահանջներին չի բավարարում։

«Հրապարակ»

ՊԵԿ ղեկավար Էդուարդ Հակոբյանի նկատմամբ համակարգի ներսում դժգոհությունը մեծ չափերի է հասնում, քանի որ Հակոբյանը, ըստ փորձառու աշխատակիցների, չի տիրապետում իրավիճակին, աշխատանքային կոնտակտի մեջ չի մտնում ենթակաների, անգամ` տեղակալների հետ, կարելի է ասել՝ մեկուսացած է:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մխիթարյանի հետ: