Լրահոս
Մամուլի տեսություն
10:18
05.11.25
182

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՀՀ իշխանությունները, մի սկանդալից չպրծած, մյուսի մեջ են ընկել, Թբիլիսիի դժգոհությունը հարուցել է Երեւանում Եվրանեսթի ընդունած բանաձեւը, որին կողմ են քվեարկել նաեւ ԵԽԽՎ հայ պատվիրակները` իշխանության ներկայացուցիչները։ 

«Հրապարակ»

Իշխանությունը հրատապ ռեժիմով շարունակելու է կյանքի կոչել նախընտրական, պոպուլիստական նախագիծը՝ զինվորական ծառայությունը 2-ից 1,5 տարի դարձնելու վերաբերյալ, որոշել են նաև պարտադիր զինվորական ծառայության տարիներն իբրեւ աշխատանքային ստաժ հաշվարկել։

«Ժողովուրդ»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին նիստում որոշվել է՝ առաջիկա ընտրություններին կուսակցության ցուցակում ընդգրկվելը կարժենա 500 հազարից 1 միլիոն 500 հազար դրամ։

«Ժողովուրդ»

Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործի շրջանակում Քննչական կոմիտեն կրկին հարցաքննության է հրավիրել Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբորը՝ Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանին։ 

«Հրապարակ»

ՔՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից, եւ հենց սա է պատճառը, որ ինչքան էլ Փաշինյանի պարտադրանքը եւ նրան հաճոյանալու ցանկությունը մեծ են, չեն մասնակցում կարգալույծ քահանայի մատուցած ֆեյք պատարագներին։ 
 
Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։