Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
30.01.26
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին:

«Հրապարակ»

Այսօր Նիկոլ Փաշինյանի նվագակցությամբ կազմակերպված դիսկոտեկն է կայանալու: Այն տեղի կունենա «Պալլադիում հոլլ» համալիրում։Մասնակիցները հիմնականում յուրայիններն են, որոնց յոթը պորտն ուսումնասիրել են, նոր գրանցել` միջոցառմանը մասնակցելու թույլտվություն տալով։

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանի հրահանգով իշխող կուսակցության տարածքային կառույցներին տրվել է հանձնարարական՝ մարտի 1-ից լինել լիարժեք ձևավորված և պատրաստ։

«Հրապարակ»

Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը բռնել քրեական հետապնդումներով, այլեւ՝ սեփական թիմակիցներինը։ Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ:

«Ժողովուրդ»

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և նրա կինը 2024 թ-ի հուլիսին Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամասում գտնվող առանձնատուն են ձեռք բերել 54 մլն դրամով։ Առանձնատան շուկայական արժեքը մոտ 75․6 մլն դրամ է՝ շուրջ 21․6 մլն դրամով ավելի բարձր, քան գնման գինը՝ մոտ 54 մլն դրամ։ Իրավապահները պահանջել են համապատասխան փաստաթղթեր և պայմանագրային հիմնավորումներ շինարարական ընկերություններից:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ: