Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
18.04.25
144

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Առաջիկայում հնչեղ բացահայտումներ կարվեն, հատկապես՝ պատերազմի, պարտության, նախկինների վերաբերյալ, քանի որ Գյումրուց հետո ՔՊ-ում հասկացել են, որ ո՛չ ասֆալտի, ո՛չ էլ թոշակների բարձրացման մասին հեքիաթներով մարդիկ չեն խաբվում:

«Իրավունք»

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի վերջին հիստերիկ ելույթը ամենեւին պահի ազդեցության պոռթկում չէր։ Ասում են՝ Փաշինյանի անձնական ուշադրության ներքո սեփական հարցումներ է կազմակերպվել տարբեր մարզերում, ու արդյունքների համաձայն` նրան փոխանցել են, թե ՔՊ-ի ու անձամբ իր վարկանիշը, մեղմ ասած, ճանտրակուլի վիճակում է։

«Հրապարակ»

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է մարզեր գնալ։ Դա չի նշանակում, որ Ազատության հրապարակից հեռանում են՝ վրանն ապամոնտաժում:

«Հրապարակ»

Անցած ուրբաթ Կապանի «Քարավան» ռեստորանում Նիկոլ Փաշինյանի հետ ճաշկերույթին մասնակցածներից ոմանք նկատել են, որ Փաշինյանը սնվում է բացառապես բուսական ծագման մթերքներով` միս եւ կենդանական ծագման այլ մթերք չի ուտում եւ անգամ ասել է այդ մասին։

«Ժողովուրդ»

Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել:

Oրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հետ: