Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
01.08.25
173

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Իրավունք»

Շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, առաջիկայում, իսկ ավելի ստույգ` Փաշինյանի արձակուրդից վերադառնալուց հետո, «գահընկեց» է արվելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Ժողովուրդ»

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բոլորի տեսադաշտից «անհետացել» է. որեւէ գրառում չի անում, չի հստակեցնում իր պլանները եկեղեցու գործընթացների վերաբերյալ, ու հստակ չէ, թե երբ է սկսելու կոնկրետ քայլեր ձեռնարկել, կամ կսկսի արդյոք, թե ոչ: Կարելի է ասել՝ մշուշոտ իրավիճակ է ՔՊ-ի ներսում. բոլորն իրարից հետաքրքրվում են, թե ինչ սպասել, երբ:

«Իրավունք»

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը մտերիմ շրջապատում արդեն սկսել է հաթաթաներով խոսել, թե իրեն խեղճացնել չի լինի:

«Ժողովուրդ»

Բուջեից խլված 6 մլն դոլարը չի վերադարձվի. Սնուփ Դոգի փոխարեն կերգի Ջեյ Լոն:

«Իրավունք»

ՔՊ-ական պատգամավորներին վերեւից հրահանգվել է՝ «Ձեզ լավ չզգաք՝ երկրից դուրս գնաք»։ Այս հրահանգը հատկապես ծանր են տարել ՔՊ-ակաների կանայք, որոնք ամուսիններին վերջնագրեր են ներկայացրել, թե գործը գործ, բայց ընտանիքն էլ մի մոռացեք։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ: