Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
24.10.24
107

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Վարդան Օսկանյանի փոխանցած տեղեկությունները մի կողմից լավատեսական տրամադրություններ են առաջացրել արցախյան շրջանակներում, հույս ներշնչել, որ հարցը փակված չէ, մյուս կողմից՝ ամաչեցրել նրանց, քանի որ Օսկանյանն ասել է, որ հանձնախումբը տիտանական աշխատանք է կատարում, իսկ իրենք անգործության են
մատնված։

«Փաստ»

Հայաստանում իրականացված հարցման արդյունքներից պարզվում է, որ ըստ մեր քաղաքացիների, Հայաստանի առավել կարևոր քաղաքական գործընկերն է Ֆրանսիան:

«Հրապարակ»

40+10 հազարական դրամների՝ արցախցիներին տրվող աջակցությունը դեկտեմբերին կդադարեցվի:

«Ժողովուրդ»

ՔՊ-ն չի կարողանում Գրիգոր Մինասյանին փոխարինող գտնել:

«Ժողովուրդ»

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի արդեն պաշտոնյա քրոջ դեմ հայցեր կան շատ կազմակերպությունների կողմից:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի կովկասագետ Կարեն Իգիթյանի հետ: