Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
11.04.25
125

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Լավրովը բավականին կոշտ զգուշացրել է, թե շուտով զբաղվելու են տարածաշրջանային այն երկրներով, որոնք, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, Արեւմուտքի ազդեցության գոտին են ընդլայնել՝ ի հակակշիռ Ռուսաստանի։ Հատուկ շեշտել է Հայաստանը։

«Ժողովուրդ»

Մայիսյան տոներից հետո Ալմա-Աթայում ՀՀ-ն ու Ադրբեջանը ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն խաղաղության վերաբերյալ:

«Հրապարակ»

Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ կառավարությունում հրավիրում են հանդիպման  չեզոք, անկուսակցական անձանց` հիմնականում բիզնեսմեններ, մենեջերներ, մասնավոր ոլորտում գործունեություն ծավալող անձինք, որոնք հակաիշխանական սուր ելույթներ, հայտարարություններ չեն արել, ստատուսներ չեն գրել Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական ուժի դեմ:

«Հրապարակ»

Աննա Հակոբյանը նպատակ է ունեցել կրթել ողջ մայր բուհը եւ ցանկացել է հերթով այցելել ԵՊՀ բոլոր մյուս ֆակուլտետներ, սակայն ԵՊՀ դասախոսական կազմը դիմադրություն է ցույց տվել, եւ ԵՊՀ-ն «կրթելը» դարձել է տիկնոջ չիրականացած երազանքը։

«Ժողովուրդ»

Իշխանությունների ազդեցության տակ գտնվող տարբեր անձանց միջոցով փորձում են պառակտել արցախցիների պայքարի շարքերը՝ թե՛ ներքին կոնֆլիկտներ հրահրելով, թե՛ շեղող օրակարգային թեմաներ մտցնելով:

Oրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի անվտանգության և էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ: