Լրահոս
Մամուլի տեսություն
09:36
28.01.26
81

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Իշխանությունն ընտրել է այնպիսի օր, որը լայն հանրության կողմից ընդունելի չլինի, եւ իրենք իրենց ապահովագրեն` Եռաբլուր ապահով ու մենակ այցելելու համար։

«Հրապարակ»

Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ըստ տեղեկությունների, ամերիկյան հայ համայնքի եւ իր թեմի քահանաների ճնշման ներքո է «դարձի եկել»։

«Ժողովուրդ»

Արսեն Թորոսյանի պաշտոնավարման առաջին ամիսներին 1003 ընտանիք դուրս է մղվել նպաստային համակարգից:

«Հրապարակ»

Այս տարի Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովն անցկացվելու է մայիսին՝ Հայաստանում։ Այն հերթական աջակցությունն է լինելու Փաշինյանի իշխանությանը` համապետական ընտրություններին ընդառաջ, փորձելու են բարձրացնել նրա գահավիժած վարկանիշը:

«Հրապարակ»

Ոսկետափի եկեղեցու քահանայի ահազանգից հետո՝ նրա  կողքին  կանգնել են  համայնքի տասնյակ հարյուրավոր բնակիչներ եւ աջակցություն հայտնել Մայր Աթոռի սպասավորին։ Ասել են նաեւ, որ պատրաստ են անձամբ վռնդել բարերարին ու ցանկացած մեկին, ով կհանդգնի քահանային հանել եկեղեցուց։ Համայնքի բնակիչների միասնականության մասին տեղեկացել են նաեւ իշխանավորները եւ որոշել են կրակի հետ չխաղալ` իրավիճակը չսրել ու Ոսկետափի եկեղեցին զավթելու օպերացիան չեղարկել: 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի հերոսի մայր Ելիզավետա Բուդաղյանի հետ: