Լրահոս
Մամուլի տեսություն
09:50
17.12.24
112

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանն ուժային բլոկի կառավարումը հանձնել է սորոսականներին, արևմտամետներին, ամերիկացիներին:

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց դռնփակ նիստերից, ժողովներից արտահոսք կազմակերպողը արժանանալու է Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի ճակատագրին. ոչ միայն կհեռացվեն, այլև հանրային կերպով կխայտառակվեն։

«Փաստ»

Իշխանության ներսում ակտիվորեն քննարկվում է ռուսական ալիքները Հայաստանի մուլտիպլեքսից հեռացնելու հարցը:

«Հրապարակ»

Հակոբ Ասլանյանը որոշել է չհանձնվել և չհանձնել մանդատը։

«Հրապարակ»

Փաշինյանը որոշել է մինչև վերջ գնալ` մի կողմ դնելով օրենքը և ստիպելով, որ հանցանք գործեն նաև դատախազը, իր ողջ թիմը, և Աննա Վարդապետյանը, հավանաբար, հունվարին ԱԺ կգա` Աղազարյանի հետևից:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ: