Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
25.10.24
80

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանի արդարադատության նախարարի թեկնածուն փոխոստիկանապետ Արփինե Սարգսյանն է:

«Ժողովուրդ»

ՔՊ-ն արդարադատության նախարարի երկու նոր թեկնածուի է դիտարկում՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը:

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը երկիրը բաշխել է իր բդեշխների միջեւ. Սիսիանում ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը գահընկեց արեց իր ասածը չանող քաղաքապետին եւ իր ուզած մարդուն դարձրեց քաղաքապետ:

«Ժողովուրդ»

ՔՊ պատգամավոր Մարիամ Պողոսյանի թոշակառու հայրը 2022 թ-ին միանձնյա ռեժիմով ձեռք է բերել 29.3 միլիոն դրամով բնակարան Երեւանի Կենտրոն վարչական շրջանում։

«Հրապարակ»

Իշխանությունը մտադիր է գերազանցել իր սահմանած բոլոր հակաիրավական, հակաբարոյական ռեկորդները եւ առաջարկում է սահմանել մի դրույթ, որով կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հնարավորություն կունենա քվեարկությունից մեկ կամ երկու օր հետո, երբ հայտնի դառնան քվեարկության նախնական արդյունքները, մինչ արձանագրություն կազմելը, հայտարարել արտակարգ դրություն ու այդ հիմքով նշանակել նոր քվեարկություն:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ: