Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
05.11.22
105

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Իշխանությունների վախն Ադրբեջանից այնքան մեծ է, որ ոչ միայն չեն այցելում Արցախ, այլև այցելելիս էլ փորձում են գաղտնի պահել։

«Փաստ»
Առաջիկայում արցախյան քաղաքական տիրույթում գլխավոր դերակատարը դառնալու է Ռուբեն Վարդանյանը։

«Հրապարակ»
Այս հանրահավաքով հայ մարդն իր վճռականությունն ու պայքարի կամքն է ցուցադրելու: Ասելու է, որ մենք թեև վիրավոր ենք ու խոցված, բայց մեր արժանապատվությունը ոչ մեկին չենք զիջելու:

«Հրապարակ»
ԱՄՆ դեսպանը պարբերաբար այցելում էր Կենտրոնական բանկ, հանդիպում բանկիրների ու ԿԲ նախագահի հետ և զգուշացնում, որ սանկցիաների դեմ չաշխատեն, ռազմավարական դաշնակցին տակից չօգնեն, միանան հակառուսական պատժամիջոցներին։

«Հրապարակ»
ՔՊ վարչության ընտրությունների վերահաշվարկի արդյունքներից պարզ է դառնում, որ զեղծարարների խումբը չի խորշել գողանալ անգամ առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի ձայները։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ: