Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
03.11.22
73

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»
ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ պատրաստ է ընտրել կարգավորման արևմտյան տարբերակը, բայց պատրաստ է ընդունել նաև ռուսական առաջարկները:

«Հրապարակ»
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թբիլիսիում:

«Ժողովուրդ»
Գլխավոր դատախազն առաջիկայում կմիջնորդի կալանավորել երեք պատգամավորի:

«Փաստ»
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքից բավականին դժգոհ են Մոսկվայում։

«Հրապարակ»
Նախատեսվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեն 2023-ին 70 մլն դրամով ավելացնել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ: