Լրահոս
Մամուլի տեսություն
09:40
18.10.22
88

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

Կոնգրեսականները խորհրդարանում քննարկելու «խաղաղության պայմանագրի» ընդհանուր դրույթները, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման հետ կապված մոտեցումները:

«Հրապարակ»

Պապիկյանի հայտարարությունը՝ 25 օրյա հավաքների մասին, ընդամենը գաղափար է, որը դեռ պետք է դառնա նախագիծ, ընդունվի, նոր ուժի մեջ մտնի։

«Փաստ»

Արցախում դժգոհ են Հարությունյանի երևանյան այցից ու Փաշինյանի հետ հանդիպումից:

«Ժողովուրդ»

Հոկտեմբերի 7-ին ԲԴԽ նախագահ է ցանկացել դառնալ նաև Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատրյանը:

«Հրապարակ»

Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանը նշանակվել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի օգնական:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Կարեն Իգիթյանի հետ: