Լրահոս
Մամուլի տեսություն
09:28
17.02.26
73

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

Հայ-ռուսական հարաբերություններն առաջիկայում էլ ավելի սրվելու վտանգի տակ են։ ՀՀ իշխանությունները դիմել են որոշ արևմտյան գործընկերների՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան վերցնելու և շահագործելու համար։

«Հրապարակ»

ՔՊ կանանց ցանկում 5-րդ ցուցանիշը գրանցած Լիլիթ Մակունցը վերջերս ընկերական շրջապատում անկեղծացել է, որ Նիկոլ Փաշինյանը հենց իրեն է տեսնում հաջորդ գումարման խորհրդարանի նախագահի դերում։

«Ժողովուրդ»

ՔՊ-ում տեղի ունեցած եռօրյա նախընտրական ցուցակի ներքին ընտրությունները վերածվել են իրական քաղաքական փոթորկի՝ բացահայտելով լուրջ լարվածություն իշխանական թիմի ներսում։ 

«Հրապարակ»

Արդեն բանակցություններ են սկսվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ: 

«Ժողովուրդ»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հրաժարվել է ցուցմունք տալ՝ քննիչների հետ հանդիպման ժամանակ օգտվելով իր իրավունքից։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ: