Լրահոս
Մամուլի տեսություն
10:10
03.02.26
126

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր աթոռին:

«Ժողովուրդ»

ՀՀ քաղաքացիների կողմից սպառողական և հիփոթեքային վարկերի աճի տեմպը անհանգստացնող է, քանի որ այդ աճը շարունակում է էականորեն գերազանցել քաղաքացիների եկամուտների աճին։ 

«Փաստ»

Կասկածելի գործունեությամբ զբաղվող չեխական «Առնիկա» կազմակերպությունը Հայաստանում պարբերաբար կատարում է «ուսումնասիրություններ», հավաքագրում է ջրի, հողի, օդի նմուշներ, տեսանկարահանում և քարտեզագրում է ռազմավարական օբյեկտներ համարվող հանքերն ու պոչամբարները և  Ադրբեջանին ուղղակի կամ անուղղակի մատակարարում Է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին իբր «գիտական» տվյալներ։

«Հրապարակ»

Առանձին կուսակցություններ, որոնք տարբեր հարցումներով չեն հաղթահարելու ընտրությունների անցողիկ շեմը, արդեն հայտարարել են միայնակ մասնակցելու մասին։ Այդ թվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը: Ակնհայտ է, որ անցողիկ շեմը չհաղթահարողներն ուղղակի կամ անուղղակի օգնելու են իշխանությանը։ 

«Հրապարակ»

«Պալլադիում հոլլ»-ում ուրբաթ օրը կայացած «Վարչաբենդի» դիսկոտեկի ժամանակ դահլիճը լեփ-լեցուն չի եղել: Գլխաքանակի խնդիր են ունեցել, ստիպված զառամյալ պատգամավորներին են հրահանգել ներկայանալ ջահելների դիսկոտեկին, որ բացը լրացնեն։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Առաջ աջակենտրոն կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Նարեկ Մանթաշյանի հետ: