Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
16.04.25
113

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Վարկածներ էին բարձրաձայնում, որ գուցե աշնանը երկուսը մեկում անեն՝ ե՛ւ արտահերթ ընտրություն, ե՛ւ սահմանադրական հանրաքվե:

«Հրապարակ»

Այս իշխանության ներկայացուցիչներն այնքան են հարստացել, որ սկսել են կրիպտովալյուտա ձեռք բերել, եւ օրենսդրությունն էլ, ըստ այդմ, փոփոխության են ենթարկում:

«Ժողովուրդ»

Այս անգամ էլ Անդրանիկ Քոչարյանն անպարտելի դուրս եկավ, եւ նրա հարցով էթիկայի հանձնաժողով չի ձեւավորելու:

«Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանն  ասել է, որ իր հարսը` Անի Գեւորգյանը, ստիպված է եղել ընդունել իր մեղքը, որպեսզի ստեղծված իրավիճակը հանդարտվի, դրանից հետո նոր գործը դատարանում քննվի:

«Ժողովուրդ»

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ մամուլում հայտնի «շիշ բռնողի» եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, որը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը, դիրքավորվել է բիզնես դաշտում եւ իր իշխանական կապերն օգտագործում է իր գործատուի գործերը առաջ տանելու համար:

Oրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ: