Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
12.02.25
130

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

«Այսօր Բաքվում էլ է նիստ` 3 նախագահ այնտեղ են դատում, մեկը՝ այստեղ... սինխրոնիզացված պրոցես է գնում. Ռոբերտ Քոչարյան։

«Ժողովուրդ»

ՀՀ ոստիկանությունը փետրվարի 10-ին քաղաքապետարանի դիմացից «բերման է ենթարկել» «Մայր Հայաստան» դաշինքի մեքենան, որով ավագանու ընդդիմադիր անդամները տրանսպորտի թանկացման դեմ իրազեկման ակցիաներ են իրականացրել:

«Հրապարակ»

Փաշինյանն անհանգստություններ ունի արեւմտամետների աճող վարկանիշի հետ կապված եւ խրախուսում է նրանց ուղղված հարվածները:

«Հրապարակ»

Իշխանական ամենաբարձր մակարդակից են հովանավորել ԶՊՄԿ-ի աշխատողների ընդվզումը:

«Ժողովուրդ»

Գյումրիում կայանալիք ընտրություններով գյումրեցիները քաղաքապետ չեն կարողանալու ընտրել: Դեռ երկար ժամանակ քաղաքը կմնա անտեր, ինչպես Վանաձորը, քանի որ մրցակցությունը մեծ է, եւ չկա թեկնածու, որը մեծամասնության ձայները կհավաքի կամ կոալիցիա կազմելու շանս ունի այս պահին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։