Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
08.02.25
83

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գեւորգյանն օրերս հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ եւ շոկի է ենթարկել նրանց՝ ասելով, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից։

«Փաստ»
Երկու տարում վեց անգամ հանդիպել են ԱՄն դեսպանն ու ՀՀ գլխավոր դատախազը:

«Ժողովուրդ»
ԶՊՄԿ-ի հարցը հասել է իրավապահ համակարգ, գործադիր ու օրենսդիր մարմիններ:

«Հրապարակ»
Ջալալին դատելով՝ Փաշինյանը հույս ունի վերջնականապես փակել պատերազմի եւ պարտության թեման: Հաջորդը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է:

«Ժողովուրդ»
Փաշինյանի իշխանության օրոք քրեական հեղինակություններն ու օրենքով գողերը դատարաններում կա՛մ արդարացվում են կա՛մ էլ հայտնվում են ազատության մեջ ու մի բան էլ որոշ ՔՊ-ականների հետ հարցեր քննարկում։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ: